21:45  ,  29 դեկտեմբերի, 2021

Ալեքսանդր Կարապետյանը հեռացավ «Նոայից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվողը հեռացավ Հայաստանի փոխչեմպիոն «Նոայից»։ Պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալություն ենք հայտնում Կարապետյանին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր հետագա կարիերայում»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Ալեքսանդր Կարապետյանը հանդես է եկել մի շարք գերմանական և լյուքսեմբուրգյան ակումբներում, նաև ռուսական «Սոչիում» և «Տամբովում»: Նրա նախորդ ակումբը «Արարատ Արմենիան» էր, որից «Նոա» էր տեղափոխվել 2021թ․ հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս