17:08  ,  28 դեկտեմբերի, 2021

«Կադիսը» շնորհավորել է Վարազդատ Հարոյանին (ֆոտո)

Իսպանական «Կադիսը» շնորհավորել է թիմի խաղացող, Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին 2021թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքում՝ Հարոյանը ստացել էր 92 միավոր։

62 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

60 միավորով երրորդն է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս