11:01  ,  25 դեկտեմբերի, 2021

Հենրիխ Մխիթարյանը՝ կնոջ եւ որդու հետ․ Խաղաղություն, ուրախություն եւ անվերապահ սեր (ֆոտո)

Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում շնորհավորական գրառում է արել՝ հրապարակելով լուսանկար կնոջ եւ որդու հետ։ Ազգային թիմի ավագը մաղթել է խաղաղություն, ուրախություն եւ անվերապահ սեր։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 6-ին՝ հյուրընկալվելով «Միլանին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում