15:37  ,  10 հոկտեմբերի, 2012

Մխիթարյանի գործակալ. Հենրիխը չի հետաքրքրում առաջատար 5 առաջնությունների ակումբներին

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն իրականացնել ցանկացող ակումբները չեն համապատասխանում նրա մակարդակին, հայտարարել է 23-ամյա Մխիթարյանի գործակալ Դմիտրի Սելյուկը:

«Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական ակումբներ, սակայն նրանց թվում չկան առաջատար հինգ առաջնությունների ներկայացուցիչներ: Հենրիխին գնել ցանկացող ակումբները նրա մակարդակից ցածր են: Ուկրաինայի առաջնությունում Մխիթարյանի հաջող մրցելույթները ուշադրության չեն արժանանում: Պետք է լավագույն որակները դրսեւորել Չեմպիոնների լիգայում:

Այս տարի Հենրիխն ու «Շախտյորը» լավ մրցաշրջան են անցկացնում, այդ իսկ պատճառով նրա հնարավոր տեղափոխության մասին խոսելու առիթ դեռ չկա»,- գործակալի խոսքը փոխանցում է «Украинский футбол»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս