13:01  ,  20 դեկտեմբերի, 2021

ՀՖՖ նախագահ․ Կապառոսը կշարունակի մինչեւ պայմանագրի ավարտը, հետագա ընթացքը դեռ քննարկման փուլում է

Բարդ մրցաշար է մեզ սպասվում Ազգերի Լիգայում։ Ընդգրկվել ենք ոչ այդքան հեշտ խմբում։ Բարդ մրցակիցներ ունենք։ Խնդիրը Բ լիգայից հաջողությամբ դուրս գալն է։ Կարծում եմ, մրցունակ կլինենք այս խմբում։

Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչեւ մեր պայմանագրի ավարտը, հետագա ընթացքը դեռ քննարկման փուլում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարն ամփոփիչ ասուլիսում խոսեց հայկական ֆուտբոլի բարեփոխումների մասին։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով, հաջորդ տարում սպասվում է մի քանի մարզերում նոր մարզադաշտերի շահագործման մասին, որոնք ըստ ֆեդերացիայի նախագահի կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը։

«Գալիք տարում շահագործման կհանձնվեն մի քանի նոր մարզադաշտեր։ Արմավիրի մարզում կունենանք մարզադաշտ։ Այնտեղ ունենք «Սարդարապատ» թիմ։ Աբովյանի եւ Վանաձորի ստադիոնները նույնպես շուտով շահագործման կհանձնվեն։ Սա հնարավորություն է մեր թիմերի համար վարձակալել եւ այնտեղ անցկացնել իրենց մարզումները, քանի որ գիտեք քիչ են մեր մարզադաշտերը եւ հիմնանակում ծանրաբեռնված են եղածները։

«Միկա» մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային չի հանձնվել, չնայած այդ գործընթացը կա։ Սիրողական առաջնության մեկնարկը կարեւոր նշանակություն ունի հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Սա հնարավորություն է զինծառայությունից հետո վերսկսել սիրողական առաջնությունում, հետագայում հնարավորություն ունենալ շարունակել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Սիրողական ֆուտբոլի առաջնությունը տեղ է, որը հնարավորություն կտա ֆուտբոլիսներին խաղալ։ Սա նաեւ կօգնի մասսայականացնել ֆուտբոլը, ինչը կնսպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Ունենք նաեւ դպրոցական եւ մանկապատանեկան ֆուտբոլի նախաձեռնություններ, որոնք շատ կարեւոր են»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ նախագահն անդրադարձավ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հնարավորություններին եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորությանը։

«Խոակին Կապառոսը պայմանագիր ունի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։ Դեռ քննարկում չունենք, թե ինչ է լինելու դրանից հետո։ Քանի որ վիճակահանությունը նոր է եղել, դեռ կունենանք եւս մեկ քննարկում գլխավոր մարզիչի հետ, կհասկանանք առաջիկա տարվա ընկերական հանդիպումները եւ կորոշենք հետագա անելիքները։ Դեռ պայմանագիրը ուժի մեջ է եւ կշարունակենք Խոակին Կապառոսի հետ աշխատել մինչեւ պայմանագրի ավարտը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ բարդ մրցաշար է սպասվում Ազգերի լիգայում։ Բ լիգայում մեզ բաժին են հասել շատ բարդ մրցակիցներ։ Գլխավոր մարզիչի տեսանկյունից չեմ կարող ասել, բայց ֆեդերացիայի համար կազմակերպչական հարցերից սկսած շատ բարդ է լինելու Բ խմբում խաղալը։ Հունիսին ունեն 4 խաղ, որը սկսելու ենք ամենահեռու տեղից՝ Գլազգոյից, պետք է կարողանանք ճշգրիտ կազմակերպել հանդիպումները։ Մեր խնդրիը Բ լիգայից Ա լիգա դուրս գալն է։

Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարեւոր ձեռքբերումն այն է, որ ազգային հավաքականում ընգրկվել են մեծ թվով ֆուտբոլիսները։ Երբ մենք հրավիրում էինք Խոակին Կապառոսին, հստակ ձեւակերպեցինք խնդիրը, որ պետք է պայքարենք հաղթանակի համար Ազգերի լիգայում, միավորների համար պայքարել եւ հավաքականում ընգրկել լուրջ ֆուտբոլիստների եւ տեսնել, թե ինչ է ստացվում եւ արդեն հետագայում պայքարել Եվրո-2024-ի համար։ Սա այն խնդիրներն են, որոնք ֆեդերացիայի ղեկավարության կողմից բարձրաձայնվել են։ Հիմա դեռ այս խնդիրները լուծելու փուլում ենք։ Մենք այս տարի ունենք Ազգերի լիգայի մրցաշարը, սա վերջին փուլն է մինչեւ Եվրո-2024-ը։ Այստեղ հավաքականի առջեւ խնդիր է դրվել ձեւավորել այն ֆուտբոլիստների կորիզը, որը հիմնականում խաղալու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Կա արդյունքի վերաբերյալ խնդիր, որը դեռ չենք քննարկել։ Խնդիրը Բ լիգայից դուրս չմնալն է։ Սա լինելու է նվազագույն խնդիրը։ Նախորդ ընտրական փուլում նոր ֆուտբոլիստների ներգրավման ակտիվ գործընթաց է եղել։ Մենք օգտագործել ենք բոլոր տիպի գործընթացները՝ ներքին առաջնությունն ենք օգտագործել, երիտասարդական հավաքականից երեքը կանչվեցին, երկուս խաղացին։ Այս գործընթացը շարունավում է, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչը դեռ դիտարկում է եւս երկուսի հրավերը։ Ներգրավել ենք նաեւ դրսում խաղացող ազգությամբ հայ ֆուտբոլիստների։ Այս աշխատանքը շարունակելու ենք գալիք տարում։

Հայաստանի Պրեմիեր լիգան կարծում եմ նոր ընթացք է վերցրել։ Ձգտում ենք առաջնությունն ավելի դիտարժան դարձնել։ Հաջորդ տարի արդեն Պրեմիեր լիգայում կկիրառվի VAR համակարգ։ Հայաստանի հավաքականների խաղերում համակարգի կիրառումը մեծ փորձ եղավ մեզ համար։ Սա Հայաստանի առաջնությունը դարձնելու է ավելի լավը, նաեւ վստահության մակարդակն է բարձրացնելու։

Ակումբային ֆուտբոլի ձեռքբերումներ եղավ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին անգամ պատմության մեջ խմբային փուլի ուղեգիր է ձեռք բերել։ Ընթացքում «Կայրաթին» է հաղթել, որի բյուջեն, մեծ է հայկական յուրաքանչյուր ակումբի բյուջեից, շատ արժանապատիվ ֆուտբոլ է խաղացել «Գլազգո Ռեյնջերսի հետ։ Լավ մրցելույթներով աչքի է ընկել նաեւ Երեւանի «Արարատը»։ Շատ մեծ հույսեր ունենք, որ եվրագավաթներում կհաջողեն մեր ակումբները։ Հայաստանի առաջնության գործկոմի որոշմամբ, ԲԿՄԱ-ն հայտնվեց բարձրագույն խմբում, «Նորավանքը» որպես մարզային թիմ Պրեմիեր լիգայում լավ է հանդես գալիս։ Ֆեդերացիայի այս տարվա եւս մեկ ձեռբերում է, որ օգոստոսին ֆուտբոլը վերադարձավ Կապան։ Կապանի «Գանձասարն» արդեն խաղում է առաջին լիգայում, իհարկե բավական բարդ իրավիճակում։ Հուսանք՝ «Գանձասարը» կշարունակի իր մրցելույթները»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում