15:11  ,  16 դեկտեմբերի, 2021

Արտակ Դաշյանը միացավ «Փյունիկին»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Դաշյանը հանդես է եկել Երևանի «Ուրարտու», Դոնեցկի «Մետալուրգ», Բահրեյնի «Ալ-Մուհարակ», «Գանձասար-Կապան», Սկոպյեի «Վարդար», Երևանի «Ալաշկերտ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Արտակ Դաշյանն անցկացրել է 182 խաղ և խփել 38 գոլ։ Հայաստանի հավաքականի կազմում Դաշյանն անցկացրել է 7 խաղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով