18:26  ,  11 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

66-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։ Հյուրերը երկրորդ խաղակեսն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը։

«Մանչեսթեր Սիթին» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել;

«Վուլվերհեմփթոնը» 8-րդն է՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 66, 11մ

Հեռացում՝ Ռաուլ Խիմենես («Վուլվերհեմփթոն»), 45+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում