Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
78-րդ րոպեին «Ալաշկերտի» գոլը խփեց չեռնոգորցի կիսապաշտպան Դեյան Բոլյեւիչը։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 89-րդ րոպեին։
A խմբում «Ալաշկերտը» 5 պարտությունից հետո առաջին միավորը վաստակեց։
Թիմերի առաջին խաղում իսրայելական թիմը տանը «Ալաշկերտին» հաղթել էր 4։1 հաշվով։
Խմբի մյուս խաղում ավստրիական ԼԱՍԿ-ը 3։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ՀԻԿ-ին եւ 16 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
«Մաքաբին» 11 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։ ՀԻԿ-ն ու «Ալաշկերտն» ավարտեցին պայքարը։
E խմբում իտալական «Ռոման» Սոֆիայում հյուրընկալվեց բուլղարական ԲԿՄԱ-ին։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղին։
«Ռոման» 13 միավորով գրավեց առաջին տեղը եւ հանդես կգա 1/8 եզրափակիչում։ 1/16 եզրափակիչի ուղեգիրը նվաճեց նորվեգական «Բոդյո-Գլիմտը»։
Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
A խումբ
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1։1
Դեյան Բոլյեւիչ, 78 - Այլոն Ամոգ, 89
ԼԱՍԿ (Ավստրիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 3։0
Հուսեյն Բալիչ, 41, Կեյտո Նակամուրա, 63, Անդրեաս Գրուբեր, 81
Մրցաշարային դրություն․ ԼԱՍԿ՝ 16 միավոր, «Մաքաբի»՝ 11, ՀԻԿ՝ 6, «Ալաշկերտ»՝ 1։
C խումբ
ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։3 (տեսանյութ)
Համզա Չատակովիչ, 75, Յանիկ Վիլդսհյուտ, 90+3 - Թեմի Աբրահամ, 15, 53, Բորխա Մայորալ, 34
«Զարյա» (Ուկրաինա) - «Բոդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 1։1
Եգոր Նազարինա, 18 - Վիտալի Վերնիդուբ, 68, ինքնագոլ
Մրցաշարային դրություն․«Ռոմա»՝ 13, «Բոդյո-Գլիմտ»՝ 12, «Զարյա»՝ 7, ԲԿՄԱ՝ 1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում