ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել ֆուտբոլի 2022-2023 թվականների Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է 10-րդ խմբում եւ կմրցի Իռլանդիայի, Նորվեգիայի եւ Բելառուսի թիմերի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումները տեղի կունենան 2022թ. ամռանն ու աշնանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում