23:40  ,  5 դեկտեմբերի, 2021

Ռուսաստանը երրորդ անգամ նվաճեց թենիսի Դեւիսի գավաթը (ֆոտո, վիդեո)

Թենիսի Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Դեւիսի գավաթը՝ աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության հաղթողի կոչումը։

Մադրիդում տեղի ունեցած եզրափակիչում ռուսները մրցեցին Խորվաթիայի թիմի հետ եւ առավելության հասան մենախաղի երկու հանդիպման արդյունքում՝ 2։0։

Անդրեյ Ռուբլյովը 6:4, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց Բորնե Գոյոյին, Դանիիլ Մեդվեդեւը 7:6 (9:7), 6:2 հաշվով ուժեղ էր Մարին Չիլիչից։

Ռուսաստանի հավաքականում գավաթակիր դարձան նաեւ Կարեն Խաչանովը, Ասլան Կարացեւը եւ Եվգենի Դոնսկոյը։

Ռուսաստանի հավաքականը Դեւիսի գավաթը նվաճել է նաեւ 2002-ին եւ 2006-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ