Հայաստանի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց «Վանին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Արդեն երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց նիգերիացի հարձակվող Մարկ Իկեչուկվուն։ 33-րդ րոպեին հարձակվող Պետրոս Ավետիսյանը կրկնապատկեց «Նոայի» առավելությունը։ Ռուսաստանի կիսապաշտպան Յարոսլավ Մատվիենկոն 77-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։0։
«Նոան» 14 խաղից հետո 21 միավորով չորրորդն է, «Վանը» 8-րդն է՝ 8 միավոր։
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Նոա» - «Վան»՝ 3։0
Մարկ Իկեչուկվու, 3, Պետրոս Ավետիսյան, 33, Յարոսլավ Մատվիենկո, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում