21:18  ,  30 նոյեմբերի, 2021

Անչելոտի. «Ոսկե գնդակը» կտայի Բենզեմային

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության արդյունքները։ Մրցանակը 7-րդ անգամ ստացել է ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման լրագրողների քվեարկության արդյունքում գրավել է չորրորդ տեղը։

«Ես կքվեարկեի «Ռեալի» խաղացողների օգտին։ Այդ պատճառով ես չեմ կարող համարվել օբյեկտիվ։ Եթե քվեարկելու հնարավորություն ունենայի՝ առաջին տեղը կտայի Բենզեմային, երկրորդ տեղը՝ Վինիսիուսին, երրորդ տեղը՝ Կուրտուային, չորրորդ տեղը՝ Կազեմիրոյին, 5-րդ տեղը՝ Կրոսին, 6-րդ տեղը՝ Կամավինգային։

Բայց ես պետք է հարգեմ վերջնական որոշումը, քանի որ Մեսին լավագույններից մեկն է։ Բայց ես այս տարի մրցանակը կտայի Բենզեմային»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Բենզեմային առաջ են անցել նաեւ Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում