Thiago Alcântara's stunning strike against Porto is the Matchday 5 Goal of the Week #UCLGOTW | @Heineken | @Thiago6 pic.twitter.com/xE256ipTHp
— UEFA Champions League (@ChampionsLeague) November 25, 2021
ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի լավագույնը ճանաչել է անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի գոլը պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում (2։0)։
Շաբաթվա լավագույն գոլերի քառյակում էին նաեւ «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշի գոլը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3։1),
շվեյցարական «Յանգ Բոյզի» շվեյցարացի կիսապաշտպան Սիլվան Հեֆթիի գոլը իտալական «Ատալանտայի» դեմ խաղում (3։3),
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլը Կիեւի «Դինամոյի» դեմ խաղում (2։1)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում