Չեմպիոնների լիգա․ Ալկանտարայի գոլը լավագույնն է այս շաբաթ

17:14   25 նոյեմբերի, 2021

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի լավագույնը ճանաչել է անգլիական «Լիվերպուլի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի գոլը պորտուգալական «Պորտուի» դեմ խաղում (2։0)։

Շաբաթվա լավագույն գոլերի քառյակում էին նաեւ «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշի գոլը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3։1),

շվեյցարական «Յանգ Բոյզի» շվեյցարացի կիսապաշտպան Սիլվան Հեֆթիի գոլը իտալական «Ատալանտայի» դեմ խաղում (3։3),

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գոլը Կիեւի «Դինամոյի» դեմ խաղում (2։1)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։