23:28  ,  14 նոյեմբերի, 2021

ԵԱ․ Հայաստանի հավաքականների հաղթանակները

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իսրայելցիների հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Հաղթական միավորը վաստակեց թիմի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը սեւերով պարտության մատնեց Տամիր Նաբատիին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը խաղացին ոչ ոքի։ Հայաստանի հավաքականը վաստակել է 5 թիմային միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը տարավ երրորդ հաղթանակը։ Մրցակիցը Լեհաստանի թիմն էր, որը պարտություն կրեց 1։3 հաշվով։ Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Մ․ Սարգսյանը, ոչ ոքի խաղացին Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Կանանց Հայաստանի թիմը վաստակել է 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում