Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ» (2:2) խաղում ուսի վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում կայանալիք Ռուսաստան - Պորտուգալիա հանդիպմանը:
Հոկտեմբերի 8-ին Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագը բուժզննում է անցել Մադրիդում: Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ, տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստան - Պորտուգալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Մոսկվայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում