Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ ՀՖՖ-ն ներկայացրել է երկրորդ մարզումային օրվա տեսաամփոփումը։
Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը։
Հավաքականն անցկացրել է երկրորդ մարզումը։ Միացել է նաեւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Արդեն հավաքին ժամանել են նաեւ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը, դանիական «Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը։
Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիային կընդունի նոյեմբերի 11-ին, իսկ նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի հավաքականին։
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Հովհաննես Նազարյան - «Արարատ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում