22:18  ,  5 նոյեմբերի, 2021

Մ23 ԱԱ․ Վազգեն Թեւանյանը եզրափակիչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ նոյեմբերի 6-ին կշարունակեն պայքարը մեդալների համար։

Վազգեն Թեւանյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում նա հաղթել էր թուրք մրցակցին, իսկ կիսաեզրափակիչում՝ մոլդովացի ըմբիշին։ 

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը,  65 կգ Հրաչյա Մարգարյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը կշարունակեն գոտեմարտերը բրոնզե մեդալի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում