11:57  ,  5 նոյեմբերի, 2021

Սոլբակենի սուպերգոլը «Ռոմայի» դեմ խաղում՝ շաբաթվա լավագույն գոլերի քառյակում

Իտալական «Ռոմայի» դեմ արտագնա խաղում (2։2) Նորվեգիայի առաջնության առաջատար «Բուդյո-Գլիմտի» 23-ամյա նորվեգացի հարձակվող Օլա Սոլբակենի սուպերգոլն ընդգրկվել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն գոլերի քառյակում։

Քվեարկությամբ կորոշվի այս մրցաշարի շաբաթվա լավագույն գոլը։

Քառյակում են նաեւ սերբական «Պարտիզանի» սերբ պաշտպան Սլոբոդան Ուրոշեւիչի գոլը բելգիական «Գենտի» դեմ խաղում (1։1), հոլանդական «ԱԶ Ալկմարի» իսլանդացի հարձակվող Ալբերտ Գուդմուդսոնի գոլը ռումինական «Կլուժի» դեմ խաղում (2։0), իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» իսրայելցի կիսապաշտպան Մատան Հոզեզի գոլը Ֆինլանդիայի ՀԻԿ-ի դեմ խաղում (3։0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում