Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում իտալական «Ռոման» կընդունի նորվեգական «Բոդյո-Գլիմտին»։ Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Ռիկ Կարսդորպ, Ջանլուկա Մանչինի, Բրիան Կրիստանտե, Ռոժեր Իբանյես, Էբրիմա Դարբո, Ժորդան Վերետու, Նիկոլո Ձանյոլո, Հենրիխ Մխիթարյան, Ստեֆան Էլ-Շաարավի, Թեմի Աբրահամ։
Հանդիպումը Հռոմում կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Նորվեգիայում «Ռոման» պարտվել է 1։6 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում