The irrepressible @lewy_official is your #UCLPOTW | @PlayStationEU pic.twitter.com/BGZ1WMOrAx
— UEFA Champions League (@ChampionsLeague) November 4, 2021
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել պորտուգալական «Բենֆիկայի» դեմ խաղում (5:2)։
Մրցանակին նաեւ հավակնում էին․
Պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը, որը դուբլի հեղինակ է դարձել թուրքական «Բեշիկթաշի» դեմ խաղում (4:0)։
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը 2 գոլ է խփել եւ 1 գոլային փոխանցում կատարել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում (4:2)։
Իտալական «Ատալանտայի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի գոլերի շնորհիվ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը խուսափեց պարտությունից Բերգամոյում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում