19:50  ,  31 հոկտեմբերի, 2021

«Նոան» պարտության մատնեց ԲԿՄԱ-ին՝ 5։0

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, 22-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց մոլդովացի հարձակվող Վադիմ Պայրելին։

25-րդ րոպեին ԲԿՄԱ-ի դարպասին նշանակված 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հարձակվող Պետրոս Ավետիսյանը։ 73-րդ րոպեին «Նոայի» չորրորդ գոլը խփեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

86-րդ րոպեին դարձյալ 11 մետրանոցի իրավունք ստացան դաշտի տերերը, եւ ռուսաստանցի հարձակվող Պավել Կիրեենկոն չվրիպեց։

«Նոան» 11 խաղից հետո 18 միավորով չորրորդն է, ԲԿՄԱ-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 3 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Նոա» - ԲԿՄԱ՝ 5։0

Ալեքսանդր Կարապետյան, 4, Վադիմ Պայրելի, 22, Պետրոս Ավետիսյան, 25, 11մ, Մաքսիմ Մայրովիչ, 73, Պավել Կիրիենկո, 86, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով