20:56  ,  22 հոկտեմբերի, 2021

«Ժիլինան» չհաղթեց, Վահան Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվեց «Սերեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին արդեն առաջին րոպեին սլովակ պաշտպան Անդրեյ Կադլեցի գոլի շնորհիվ։

«Ժիլինան» պատասխան գոլը խփեց 23-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո աչքի ընկավ սլովակ պաշտպան Յան Մինարիկը։

37-րդ րոպեին կարմիր քարտ ստացա «Սերեդի» սլովակ պաշտպան Ադամ Մորոնգը։ «Ժիլինան» մնացած ժամանակում չկարողացավ օգտագործել թվային առավելությունը։ Վահան Բիչախչյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ժիլինան» 15 միավորով 6-րդն է, «Սերեդն» ունի 13 միավոր եւ 9-րդն է։

Սլովակիայի առաջնություն, 12-րդ տուր

«Սերեդ» - «Ժիլինա»՝ 1։1

Անդրեյ Կադլեց, 1 - Յան Մինարիկ, 23

Հեռացում՝ Ադամ Մորոնգ («Սերեդ»), 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս