Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վերսկսել է մարզումներն իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է մեկ հանդիպման, խփել մեկ գոլ։ Մնացած ժամանակում նա տարբեր վնասվածքների պատճառով եղել է ապաքինման փուլում։
Նա ծնկի վնասվածք էր ստացել անցած մրցաշրջանի վերջում եւ վիրահատվել, ինչի պատճառով չկարողացավ մասնակցել Եվրո-2020-ին։
Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» հոկտեմբերի 16-ին կընդունի «Վերոնային»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում