14:31  ,  6 հոկտեմբերի, 2012

Դարիո Սրնա. «Մետալիստի» ոճը նման է «Շախտյորի» խաղին

«Մետալիստի» ոճը նման է «Շախտյորի» խաղին, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան: Խորվաթ ֆուտբոլիստը խոսել է Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում կայանալիք Խարկովի «Մետալիստի» հետ հանդիպման մասին:

«Խարկովի թիմը խաղում «Շախտյորի» նման: Իհարկե, նրանք բոլոր ուժերը կներդնեն, որպեսզի ամենաբարձր մակարդակի վրա լինեն: «Մետալիստը» հարգանքի արժանի ուժեղ թիմ է: Ես դիտել եմ «Ռապիդի» դեմ նրանց խաղը: «Մետալիստը» հաղթեց, իսկ հաղթանակն ամենակարեւորն է»,- «Շախտյորի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում