23:27  ,  3 հոկտեմբերի, 2021

Կալիսիրը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա 2 հանդիպումը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Պատճառը Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ» - «Նորշելան» խաղում (4։1) ստացած վնասվածքն է։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 35-րդ րոպեին։ Նախնական բուժզննությամբ՝ Կալիսիրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ:

J խմբում Հայաստանի թիմը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով