01:09  ,  1 հոկտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ Հարի Քեյնի հեթ-տրիկը նպաստեց «Տոտենհեմի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց Սլովենիայի «Մուրայի» հետ եւ առավելության հասավ 5։1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Տոտենհեմը» 4 միավորով G խմբի առաջատարն է։ Նույնքան միավոր ունի նաեւ ֆրանսիական «Ռենը», որ 2։1 հաշվով հաղթեց հոլանդական «Վիտեսին»։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

G խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մուրա» (Սլովենիա)՝ 5։1 (տեսանյութ)

Դելե Ալի, 4, Ջովան Լո Չելսո, 8, Հարի Քեյն, 68, 77, 88 - Ժիգա Կոուս, 52

«Վիտես» (Նիդերլանդներ) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1։2

Մաքսիմիլիան Վիտեկ, 30 - Սերու Գիրասի, 54, 11մ, Կամալ Սուլեմանա, 70

Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝ 4 միավոր, «Ռեն»՝ 4, «Վիտես»՝ 3, «Մուրա»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում