12:14  ,  28 սեպտեմբերի, 2021

ՈւԵՖԱ-ն դադարեցրել է հետաքննությունը «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ

ՈւԵՖԱ-ն դադարեցրել է հետաքննությունը երոպական Սուպերլիգայի հիմնադիրներ Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

««Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ Սուպերլիգայի ու ՈւԵՖԱ-ի կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ կարգապահական գործերի բացումից հետո ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է դադարեցնել հետաքննությունը մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Սուպերլիգան պետք է մեկնարկեր այս տարվա օգոստոսին։ Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։ 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») մյուս 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների և ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English