00:20  ,  25 սեպտեմբերի, 2021

«Բավարիան» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Գրոյտեր Ֆյուրտին»։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմում աչքի ընկան գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերն ու գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

48-րդ րոպեին հեռացվեց «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։

68-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց դաշտի տերերի գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Գրիսբեկը։ 87-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Գրոյտեր Ֆյուրտի» շվեյցարացի հարձակվող Սեդրիկ Իտենը։

«Բավարիան» 5 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 16 միավորով առաջին տեղում է։ «Գրոյտեր Ֆյուրտը» վերջինն է՝ 1 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Բավարիա»՝ 1։3 (տեսանյութ)

Սեդրիկ Իտեն, 87 - Թոմաս Մյուլեր, 10, Ջոշուա Կիմիխ, 31, Սեբաստիան Գրիսբեկ, 68, ինքնագոլ

Հեռացում՝ Բենժամեն Պավար («Բավարիա»), 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ