19:25  ,  19 սեպտեմբերի, 2021

«Բայերն» ուժեղ էր «Շտուտգարտից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Լեւերկուզենի «Բայերը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Շտուտգարտի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով, թեեւ 31-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։

Երկրորդ րոպեին մրցակցի դարպասը գրաված գերմանացի կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը 31-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ։ 18-րդ րոպեին «Բայերի» առավելությունը կրկնապատկեց չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

38-րդ րոպեին «Շտուտգարտը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 70-րդ րոպեին «Բայերը» կարողացավ նաեւ երրորդ գոլը խփել։ Աչքի ընկավ գերմանացի հարձակվող Ֆլորիան Վիրցը։

«Բայերը» 10 միավորով երրորդն է։ «Շտուտգարտն» ունի 4 միավոր եւ 14-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բայեր»՝ 1։3 (տեսանյութ)

Օրել Մանգալա, 38 - Ռոբերտ Անդրիխ, 2, Պատրիկ Շիկ, 19, Ֆլորիան Վիրց, 70

Հեռացում՝ Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ