19:30  ,  16 սեպտեմբերի, 2021

Անչելոտի. Շատ կարևոր ու ծանր հաղթանակ էր

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում:

«Սա շատ կարևոր ու ծանր հաղթանակ էր: Ընդհանուր առմամբ, լավ խաղացինք, թեև տեսա սխալներ: Տրամադրվածությունը լավն էր: Պաշտպանությունում վատ չաշխատեցինք: Իհարկե, առաջին խաղակեսում այնքան էլ հաջող չէինք գործում հակագրոհների ընթացքում:

Ընդմիջումից հետո ավելի շատ ազատություն տվեցինք Վինիսիուսին, և դա շատ բան փոխեց: «Ինտերը» շատ ինտենսիվ էր խաղում առաջին խաղակեսում, սակայն երկրորդում նվազեցրեց ճնշումը: Ռոդրիգոյի դաշտ դուրս գալուց հետո ավելի լավ էինք գործում եզրերում: Գիտեինք, որ բարդ է լինելու: Այս թիմն ունի ոչ միայն բարձր կարգ, այլև արդյունքի հասնելու ձգտում, ինչն ամենակարևորն է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Միլանում տեղի ունեցած խաղում «Ռեալի» հաղթական գոլն 89-րդ րոպեին խփել էր բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ