19:01  ,  12 սեպտեմբերի, 2021

Ֆորմուլա-1․ Դանիել Ռիկարդոն՝ Իտալիայի Մեծ մրցանակի հաղթող (ֆոտո)

Մոնցայի «Աուտոդրոմ Նացիոնալե» ավտոարշավարանում անցկացվեց Իտալիայի Մեծ մրցանակը՝ Ֆորմուլա-1-ի ընթացիկ առաջնության 14-րդ փուլը։

Մրցաշրջանի առաջատարներ Մաքս Ֆերստապենն («Ռեդ Բուլ») ու Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես») բախվեցին 30-րդ շրջանում եւ դուրս մնացին պայքարից։

Նրանց բացակայությամբ առաջին երկու տեղերը գրավեցին «Մաքլարենի» ներկայացուցիչները՝ Դանիել Ռիկարդոն եւ Լանդո Նորիսը։ Երրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասը։

Ընդհանուր հաշվարկում Ֆերստապենն առաջինն է՝ 226,5 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող Հեմիլթոնն ունի 221,5 միավոր։ 

Իտալիայի Մեծ մրցանակ 

Դանիել Ռիկարդո («Մաքլարեն») - 53 շրջան

1․ 2. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1.747

3. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +4.921

4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +7.309

5. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +8.723

6. Կառլոս Սայնս («Ֆերարի») +10.535

7. Լենս Ստրոլ («Աստոն Մարտին») +15.804

8. Ֆերնանդո Ալոնսո («Ալպին») +17.201

9. Ջորջ Ռասել («Ուիլյամս») +19.742

10. Էստեբան Օկոն («Ալպին») +20.868

11. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս») +23.743

12. Սեբաստիան Ֆետել («Աստոն Մարտին») +24.621

13. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +27.216

14. Ռոբերտ Կուբիցա («Ալֆա Ռոմեո») +29.769

15. Միկ Շումախեր («Հաաս») +51.088

16. Նիկիտա Մազեպին («Հաաս) - դուրս է մնացել

17. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») - դուրս է մնացել

18. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - դուրս է մնացել

19. Պիեր Գասլի («Ալֆա Տաուրի») - դուրս է մնացել

20. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի») - դուրս է մնացել

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում