Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է «Կադիսի» հայտացուցակում Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը «Օսասունայի» դեմ։ Խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։
Վարազդատ Հարոյանը որակազրկման պատճառով բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Հայաստանի հավաքականի հանդիպումը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին Սկոպյեում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում