00:30  ,  28 օգոստոսի, 2021

«Հոֆենհայմը» պարտվեց «Բորուսիային», Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց «Հոֆենհայմին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։ «Հոֆենհայմից» աչքի ընկան ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները եւ իսրայելցի հարձակվող Մունաս Դաբուրը։

«Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին։

«Բորուսիան» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Հոֆենհայմը» 4 միավորով չորրորդն է։

Սարգիս Ադամյանը օգոստոսի 30-ին Սկոպյեում կմիանա Հայաստանի հավաքականի եւ կսկսի պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա հանդիպումներին:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոֆենհայմ»՝ 3։2 (տեսանյութ)

Ջովանի Ռեյնա, 49, Ջուդ Բելինգեմ, 69, Էրլինգ Հոլանդ, 90+1 - Քրիստոֆ Բաումգարտներ, 61, Մունաս Դաբուր, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով