ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Կիպրոսի «Անորտոսիսը» տանը 3:1 հաշվով հաղթել է իսրայելական «Հապոել Բեր Շևային» և նվաճել խմբային փուլի ուղեգիր։ Առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը պատասխան խաղում «Անորտոսիսի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման և գոլային փոխանցման հեղինակ դարձել 69-րդ րոպեին:
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում