00:36  ,  27 օգոստոսի, 2021

«Տոտենհեմը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ

Լոնդոնի «Տոտենհեմը» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։

Անգլիական թիմը պատասխան հանդիպումն անցկացրեց պորտուգալական «Պասուշ դե Ֆերեյրայի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Հաշիվը 3։0 դարձավ հյուրերի խաղացողի ինքնագոլի պատճառով։

Առաջին խաղում «Տոտենհեմը» պարտություն էր կրել 0։1 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Պասուշ դե Ֆերեյրա» (Պորտուգալիա)՝ 3։0 (առաջին խաղ՝ 0։1)

Հարի Քեյն, 9, 34, Վիտորինու Անտունեշ, 70, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում