Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 9-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին։
«Տոտենհեմը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիվերպուլին» ու «Բրենթֆորդին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ բավարավեց 1 միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։
Մանչեսթերյան թիմը 4 միավորով չորրորդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)
Դելե Ալի, 9, 11մ
«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)
Ֆրեդ, 30, ինքնագոլ - Մեյսոն Գրինվուդ, 55
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում