09:11  ,  20 օգոստոսի, 2021

Մոուրինյո․ Եթե որեւէ մեկը կարծում էր, որ «Ռոմայի» համար հեշտ է լինելու, սխալվում էր

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը թուրքական «Տրաբզոնսպորի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։

«Չեմպիոնների լիգայի որակավորման մակարդակի մրցակից է «Տրաբզոնսպորը»։ ճնշումը մեծ էր։ Եթե որեւէ մեկը կարծում էր, որ «Ռոմայի» համար հեշտ է լինելու, սխալվում էր։  Ֆանատները կարեւոր դերակատարում ունեցան՝ ստեղծելով հրաշալի մթնոլորտ։

Անհանգստացնում է այն, որ բազմիցս հասանք տուգանային հրապարակ, սակայն գոլով չէր ավարտվում, իսկ որոշ ֆուտբոլիստներ ամբողջովին չէին հետեւում մարտավարական ծրագրին։

Բայց հավանեցի թիմի խաղը, մենք հաղթեցինք։ Առանց հաղթանակի էլ դրական զգացումներ կունենայի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա օգոստոսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում