16:58  ,  16 օգոստոսի, 2021

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

Սեպտեմբերի 4-11–ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, 

Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից 

շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: 

Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.

Բադմինթոն 

Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:

Բասկետբոլ (3x3)

Տղաներ՝ Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան: 

Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:

Բռնցքամարտ 

Էրիկ Առստամյան, 

Դավիթ Սաֆարյան, 

Ղազար Չափանյան, 

Հարություն Խաչատրյան, 

Հայկ Թադևոսյան, 

Արշակ Բաբլումյան,

Երանոս Օհանյան, 

Աղվան Ալեքսանյան, 

Դավիթ Սիմոնյան, 

Արմեն Պողոսյան:

Կարատե 

Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, 

Արտաշես Հարությունյան:

Հրաձգություն 

Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:

Գեղարվեստական մարմնամարզություն 

Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, 

Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:

Սամբո 

Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, 

Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:

Սեղանի թենիս 

Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, 

Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:

Սպորտային պարեր 

Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս)

Մուայթայ 

Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:

ԱՊՀ երկրների խաղերը Կազանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականի 

հոկտեմբերին. այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի օգոստոսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նշենք նաև, որ ԱՊՀ խաղերի տարբերանշանը մասնակից երկրների դրոշներով թռչունն է, որի 

փետուրներն ու բացած թևերը խորհրդանշում են ԱՊՀ երկրների հյուրընկալությունը և 

մշակութային բազմազանությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English