Սեպտեմբերի 4-11–ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից,
Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից
շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում:
Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.
Բադմինթոն
Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:
Բասկետբոլ (3x3)
Տղաներ՝ Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան:
Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:
Բռնցքամարտ
Էրիկ Առստամյան,
Դավիթ Սաֆարյան,
Ղազար Չափանյան,
Հարություն Խաչատրյան,
Հայկ Թադևոսյան,
Արշակ Բաբլումյան,
Երանոս Օհանյան,
Աղվան Ալեքսանյան,
Դավիթ Սիմոնյան,
Արմեն Պողոսյան:
Կարատե
Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան,
Արտաշես Հարությունյան:
Հրաձգություն
Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:
Գեղարվեստական մարմնամարզություն
Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան,
Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:
Սամբո
Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան,
Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:
Սեղանի թենիս
Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան,
Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:
Սպորտային պարեր
Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս)
Մուայթայ
Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:
ԱՊՀ երկրների խաղերը Կազանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականի
հոկտեմբերին. այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի օգոստոսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նշենք նաև, որ ԱՊՀ խաղերի տարբերանշանը մասնակից երկրների դրոշներով թռչունն է, որի
փետուրներն ու բացած թևերը խորհրդանշում են ԱՊՀ երկրների հյուրընկալությունը և
մշակութային բազմազանությունը։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։