19:24  ,  14 օգոստոսի, 2021

Բունդեսլիգա. Ադամյանի գոլը «Հոֆենհայմին» օգնեց մեկնարկել վստահ հաղթանակով

Գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրում «Հոֆենհայմը» Սարգիս Ադամյանի գոլի օգնությամբ 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից: Նա փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին, իսկ 20 րոպե անց հաշիվը դարձրեց 2:0: «Հոֆենհայմի» կազմում 3 գոլային փոխանցում կատարեց խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում 28-ամյա Սարգիս Ադամյանը մասնակցել էր 18 խաղի, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 0:4 (տեսանյութ)

Յակոբ Բրուն Լարսեն, 37, Սարգիս Ադամյան, 79, Ջորջինիո Ռուտեր, 88, Սեբաստիան Ռուդի, 90+5

«Շտուտգարտ» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 5:1 (տեսանյութ)

Վատարու Էնդո, 30, Ֆիլիպ Կլեմեն, 6, Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 55, 76, Համադի Ալ Ղադիուի, 61 – Ջեյմ Լևելինգ, 90+3

«Ունիոն Բեռլին» - «Բայեր»՝ 1:1 (տեսանյութ)

Տաիվո Ավոնիյի, 7 – Մուսա Դիաբի, 12

«Վոլֆսբուրգ» - «Բոխում»՝ 1:0 (տեսանյութ)

Վուտ Վեգհորստ, 22

Չիրացված 11 մետրանոց՝ Վուտ Վեգհորստ, 7 («Վոլֆսբուրգ»)

Հեռացում՝ Ռոբերտ Տեշե, 4 («Բոխում»)

«Արմինիա» - «Ֆրայբուրգ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով