00:54  ,  14 օգոստոսի, 2021

«Արսենալը» պարտվեց Պրեմիեր լիգայի նորեկին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Պրեմիեր լիգայի նորեկ «Բրենթֆորդին»։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը լոնդոնյան դերբիում պարտություն կրեց 0։2 հաշվով։

Մրցաշրջանի առաջին գոլն Անգլիայի առաջնությունում խփեց իսպանացի կիսապաշտպան Սերխի Կանոսը։ Դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց դանիացի կիսապաշտպան Կրիստիան Նյորգորը։

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Բրենթֆորդ» - «Արսենալ»՝ 2։0

Սերխի Կանոս, 22, Կրիստիան Նյորգոր, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English