It's time to hear from @Alissonbecker after he penned a new long-term contract with the Reds! #AB1
— Liverpool FC (@LFC) August 4, 2021
«Լիվերպուլը» երկարաձգել է համագործակցությունը 28-ամյա բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերի հետ։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ալիսոն Բեքերը 2018-ին իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Լիվերպուլ»՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։ Այդ տրանսֆերի շնորհիվ նա դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը՝ 72,5 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում նա բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, բաց թողել 41 գոլ, 15 խաղում բաց չի թողել, խփել է 1 գոլ՝ «Լիվերպուլի» պատմության մեջ պաշտոնական խաղերում գոլ խփած առաջին դարպասապահը։
What a fella #AB1 pic.twitter.com/ZE5TkMUhXA
— Liverpool FC (@LFC) August 4, 2021
He’s a ‘keeper… @Alissonbecker has signed a new long-term contract with the Reds
— Liverpool FC (@LFC) August 4, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում