15:46  ,  26 հուլիսի, 2021

Ռոնալդուն վերադարձել է «Յուվենտուս» և ինքնագրեր բաժանել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է արձակուրդից և միացել Թուրինի «Յուվենտուսի» մարզումներին: 36-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ հանգիստ էր ստացել Եվրո-2020-ին մասնակցելուց հետո:

Առաջիկայում Ռոնալդուն կհանդիպի «Յուվենտուսի» ղեկավարության հետ և կքննարկի իր ապագայի հարցը:

Պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30-ը: Նա 2018-ին 112 միլիոն եվրոյի դիմաց Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս»։ Անցած մրցաշրջանում Ռոնալդուն Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ 29 գոլով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում