11:11  ,  26 հուլիսի, 2021

«Լիվերպուլի» նախկին խաղացողը գոլ է խփել դաշտի կենտրոնից

Իռլանդական «Աթլոնի» նորեկ Գլեն Մաքալուեյը սեփական կիսադաշտից գոլի հեղինակ է դարձել «Վաթերֆորդի» դեմ գավաթային խաղում:

Լրացուցիչ ժամանակի ավելացված րոպոներին մրցակիցը հաշիվը դարձրել է 4:3, սակայն «Աթլոնը» վայրկյաններ անց դարձյալ հավասարեցրել է հաշիվը: Անգլիական «Լիվերպուլի» 21-ամյա սան Գլեն Մաքալուեյը 124-րդ րոպեին դաշտի կենտրոնից գրավել է մրցակցի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում «Աթլոնը» պարտվել է և լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում