20:01  ,  22 հուլիսի, 2021

Տոկիո–2020. Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները

Տոկիոյում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը, հաղորդում է ՀԲՖ–ի մամուլի ծառայությունը։

75 կգ քաշային Արման Դարչինյանը 1/16 եզրափակիչում ազատ է։ 1/8 եզրափակիչում նա կմրցի Սլովակիայի ներկայացուցիչ Անդրեյ Շեմեզի և Տրինիդադը ներկայացնող Պրինց Արոն Սոլոմոյի մենամարտի հաղթողի հետ։ Մենամարտը տեղի կունենա հուլիսի 29-ին։

52 կգ քաշային Կորյուն Սողոմյանը հուլիսի 26-ին կմենամարտի Անգլիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ։

Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ հուլիսի 25-ին կփորձի հաղթահարել Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնի արգելքը։

Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով