19:34  ,  22 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Աստանան» հաղթեց, Տիգրան Բարսեղյանը կատարեց գոլային փոխանցում

ՈւԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Աստանան» տանը մրցեց հունական «Արիսի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 88–րդ րոպեին։ Առաջին գոլի դրվագում հայ ֆուտբոլիստը կատարեց գոլային փոխանցումը։

Պատասխան հանդիպումը Հունաստանում տեղի կունենա հուլիսի 29–ին։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Աստանա» (Ղազախստան) – «Արիս» (Հունաստան)՝ 2։0

Մարին Տոմասով, 24, 70

Հեռացում՝ Լուկա Շիմունովիչ («Աստանա»), 76, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում