21:50  ,  22 հուլիսի, 2021

«Արսենալն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» դարպասապահին

Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտո Մուրարա Նետուի ծառայություններով, հաղորդում է Mundo Deportivo–ն։

32–ամյա բրազիլացի խաղացողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Նետուն 2019–ին է տեղափոխվել «Բարսելոնայից» իսպանական «Վալենսիայից»։

Անցած մրցաշրջանում նա ակումբային մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, բաց թողել 8 գոլ, 6 խաղում դարպասը պահել անառիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English