18:11  ,  22 հուլիսի, 2021

Ազարը կարող է վերադառնալ «Չելսի»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»:

AS-ի համաձայն՝ անգլիական ակումբը դիտարկում է Բելգիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու տարբերակը: Ազարը լավ հարաբերություններ է պահպանում «Չելսիի» մի քանի առաջատար խաղացողների հետ և դեմ չե վերադառնալ Անգլիա:

Էդեն Ազարը 2019-ի ամռանը «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ», որը 115 միլիոն եվրոյով է ձեռք բերել նրան: Դրանից առաջ նա 7 տարի հանդես էր գալիս լոնդոնյան ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English