Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին հանդիպումը: Սոֆտբոլ-բեյսբոլի կանանց մրցաշարում Ճապոնիայի հավաքականը 8:1 հաշվով հաղթել է ավստրալուհիներին:
Սոֆտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 21-27-ը: Մեդալները կվիճարկեն կանանց 6 թիմեր:
Սոֆտբոլի մրցումները 2008-ից հետո առաջին անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերում (պատմության մեջ 5-րդ անգամ):
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ից առաջ Օլիմպիական խաղերի ծրագրում ավելացվել էին 5 մարզաձևեր, որոնցից մեկը սոֆտբոլն է: Մյուս 4 մարզաձևերն են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդինգը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:46 , 4 նոյեմբերի
10:03 , 4 նոյեմբերի
09:36 , 4 նոյեմբերի
09:07 , 4 նոյեմբերի
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի